Չեմպիոնների լիգա. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը


Չեմպիոնների լիգա. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Սեպտեմբեր 29 20:31 2017

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է:

Պորտուգալացին հավաքել է ձայների 35 %-ը՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարից, ում օգտին քվեարկել է օգտատերերի 27 %-ը:

3-րդ տեղում է «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը (16 %):

Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն դուբլ է ձևակերպել Դորտմունդի «Բորուսիայի» հետ (3:1) խաղում: