Լինեկերը հայտնել է, թե ում է համարում համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ


Լինեկերը հայտնել է, թե ում է համարում համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ
Սեպտեմբեր 28 21:41 2017

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը պատմել է, թե ում է համարում համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ:

«Մբապեն համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ է լինելու: Նա չափազանց լավն է»,- թվիթերյան իր էջում գրել է անգլիացին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բավարիայի» հետ խաղում 18-ամյա Կիլիան Մբապեն կատարել էր գոլային փոխանցում:



loading...