Ռեալը համաձայնության է եկել Ասենսիոյի հետ


Ռեալը համաձայնության է եկել Ասենսիոյի հետ
Սեպտեմբեր 28 20:39 2017

Մադրիդի «Ռեալը» և կիսապաշտպան Մարկո Ասենսիոն համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Վաղը կկայանա հատուկ մամուլի ասուլիս, որի ժամանակ իսպանացին կպատասխանի լրագրողների հարցերին:

Ասենսիոյի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2020 թվականին: