Բավարիան պաշտոնանկ արեց Անչելոտիին


Բավարիան պաշտոնանկ արեց Անչելոտիին
Սեպտեմբեր 28 19:35 2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտոնանկ է արվել,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

58-ամյա մասնագետի հեռացման պատճառ է հանդիսացել ՊՍԺ-ից կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում: Իտալացու հետ թիմից հեռացել են նրա բոլոր օգնականները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիներին ժամանակավորապես կգլխավորի Վիլի Սանյոլը: Անչելոտին «Բավարիայում» է աշխատում 2016 թվականի ամռանից: