Մբապեն կնվաճի Ոսկե գնդակը.Նեյմար


Մբապեն կնվաճի Ոսկե գնդակը.Նեյմար
Սեպտեմբեր 28 19:01 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծում է, որ իր թիմակից Կիլիան Մբապեն կկարողանա պայքարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

«Եթե չիմանաք, թե քանի տարեկան է Մբապեն, ապա կարող եք մտածել, որ նա արդեն 30 տարեկան է, այդքան հասուն և կատարյալ խաղ է Կիլիանը ցուցադրում դաշտում:

Նա իսկական գլխացավ է ցանկացած պաշտպանի համար: Կարծում եմ, որ Մբապեն նույնիսկ հիմա է արժանի «Ոսկե գնդակի» համար պայքարելուն և մի օր անպայման կստանա այն»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Goal.com-ը: