Մխիթարյանը հոբելյանական խաղն է անցկացնում


Մխիթարյանը հոբելյանական խաղն է անցկացնում
Սեպտեմբեր 27 23:41 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը:

28-ամյա ֆուտբոլիստի համար սա 50-րդ հանդիպումն է մանչեսթերցիների կազմում: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում Մխիթարյանը վաստակել է 11 մետրանոց, որը հաջող է իրացրել Անտոնի Մարսիալը: