Ռոնալդուն 400 համարով խաղաշապիկ է նվեր ստացել


Ռոնալդուն 400 համարով խաղաշապիկ է նվեր ստացել
Սեպտեմբեր 27 21:17 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական ակումբի» կազմում անցկացրած 400-րդ խաղի պատվին մարզաշապիկ է նվեր ստացել:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մադրիդցիների կազմում նորամուտը նշել է 2009 թվականի օգոստոսին և դարձել 411 գոլի հեղինակ:

Դրա հետ մեկտեղ «Ռեալի» վիճակագրության համաձայն՝ պորտուգալացին խփել է 412 գնդակ. Մադրիդում կարծում են, որ պորտուգալացին է գոլի հեղինակ դարձել Իսպանիայի 2010-11 առաջնության երրորդ տուրի՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում: