Արոնյանը փառահեղ հաղթանակի շնորհիվ ստացել է 96 հազ. դոլար


Արոնյանը փառահեղ հաղթանակի շնորհիվ ստացել է 96 հազ. դոլար
Սեպտեմբեր 27 20:32 2017

Թբիլիսիում անցկացված Շախմատի աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 1,6 մլն դոլար: Եզրափակչում միմյանց դեմ մրցել են չինացի Դին Լիժենը և Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Շախմատային պարտիան ավարտվել է հօգուտ Լևոն Արոնյանի, որը աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն է դարձել:

Գավաթակիրը ստացել է 96 հազ. դոլար, իսկ չինացին՝ 64 հազ. դոլար:



loading...