Մխիթարյանը վարպետ է.Ալեքսանդր Բորոդյուկ


Մխիթարյանը վարպետ է.Ալեքսանդր Բորոդյուկ
Սեպտեմբեր 26 22:00 2017

Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը խոսել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի` Ռումինիայի և Հայաստանի դեմ կայանալիք խաղերի մասին:

- Ի՞նչ տրամադրությամբ է մեր թիմը մոտենալու Հայաստանի դեմ խաղին:

- Հայաստանը լավ թիմ ունի: Ես միշտ հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Նրանցից ամեն մեկը մի մարտիկ է, ով խաղադաշտ է դուրս գալու և ամբողջ ուժերը ներդնելու է` իր ընտրանուն օգնելու համար:

- Երևանում կայացած խաղում մեր թիմը լավ տեսք ուներ ու եթե չլիներ հեռացումը, ապա ընտրանին կարող էր միավորներով հեռանալ Հայաստանի մայրաքաղաքից: Միաժամանակ չի կարելի չնշել, որ այդ խաղում իր խոսքն ասաց Հենրիխ Մխիթարյանը, ով իրեն դրսևորեց ինչպես իսկական բարձրակարգ ֆուտբոլիստ:

- Ընդհանուր առմամբ, այդ խաղը մեզ համար այդքան էլ վատ չդասավորվեց: Ունեինք բավարար առավելություն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական վարպետությունն իր դիրքում մեծ ազդեցություն է տալիս խաղի ընթացքի վրա: Մխիթարյանը վարպետ է: Նա շատ լավ խաղաց և կարողացավ իր հնարավորությունները վերածել գոլի:

- Հայաստանի ընտրանու առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է: Ո՞ր որակներն են նրան օգնում լինել աշխարհում լավագույններից մեկը:

- Տաղանդը և աշխատասիրությունը: Դրանցից մեկի բացակայության դեպքում դու չես կարող բարձրակարգ ֆուտբոլիստ լինել:

Հիշեցնենք, որ Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Աղբյուրը` Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի


Armsport.am



loading...