Շախմատի աշխարհի գավաթ. հաղթողը կորոշվի թայ-բրեյքում


Շախմատի աշխարհի գավաթ. հաղթողը կորոշվի թայ-բրեյքում
Սեպտեմբեր 26 19:01 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի չորորդ դասական պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կրկին ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

Պարտիան ավարտվեց 52-րդ քայլում: Այսպիսով, Արոնյանն ու Լիրենը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում: Հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:



loading...