Ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը՝ Եվրոպայի չեմպիոն


Ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սեպտեմբեր 26 00:33 2017

Կոսովոյի Պրիշտինայում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը նվաճել է ոսկե մեդալ,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Պոկում վարժությունում հայաստանցի ծանրորդն արժանացել է փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ է տարել՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ):

Հիշեցնենք, որ սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: