ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց Մոնպելյեի հետ


ՊՍԺ-ն  ոչ-ոքի խաղաց Մոնպելյեի հետ
Սեպտեմբեր 23 21:20 2017

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց Միշել Տեր Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեին»:

Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ: Հյուրերի կազմի հայտացուցակից բացակայում էր Նեյմարը, ով միկրովնասվածք ուներ:

Այս խաղից հետո ՊՍԺ-ն 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մոնպելյեն» 8 միավորով 11-րդ տեղում է:

«Մոնպելյե»-ՊՍԺ` 0:0