«Ռեալը» հաղթանակի շնորհիվ բարձրացավ 4-րդ տեղ


«Ռեալը» հաղթանակի շնորհիվ բարձրացավ 4-րդ տեղ
Սեպտեմբեր 23 20:44 2017

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Մենդիսորոսա» ստադիոնում հյուրընկալվեց «Ալավեսին»:

Խաղն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 2:1: Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դանիել Սեբալյոսը:

Տանտերերի կազմում Մունիր Էլ Հադադիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մանուն:

Այս խաղից հետո «Ռեալը» 11 միավորով բարձրացավ 4-րդ տեղ: «Ալավեսն» ընթացիկ առաջնությունում դեռ միավոր չի վաստակել:

«Ալավես»-«Ռեալ»` 1:2

Գոլերը` Մանու (40) - Սեբալյոս (10, 43)