ՄՅՈւ-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը


ՄՅՈւ-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
Սեպտեմբեր 23 20:11 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» և հաղթեց նվազագույն հաշվով:

Խաղի միակ գոլը խփեց «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 75-րդ րոպեին:

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1

Գոլը` Լուկակու (20)