Բռնցքամարտ. Արթուր Շախպազյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ


Բռնցքամարտ. Արթուր Շախպազյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Սեպտեմբեր 22 18:19 2017

Բուլղարիայում ընթանում է ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 50 կգ քաշային Արթուր Շախպազյանն այսօր հաղթել է Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ՝ միաժամանակ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակիչ դուրս եկած 46 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն են կրել:

Աղբյուրը` ՀԲՖ-ի մամուլի ծառայություն