Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ


Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Սեպտեմբեր 22 13:47 2017

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վիճաբանություն-ծեծկռուտք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։00-ի սահմաններում Վարդենիսի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի՝ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսպիտալ են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Խաչատրյանն է։

Ոստիկանները պարզել են նա, որ նա հոսպիտալ է տեղափոխվել «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Ակունք գյուղի բնակիչներ Է . Խաչատրյանի, 35-ամյա Էդմոն Խաչատրյանի, 40-ամյա Էդիկ Խաչատրյանի և 45-ամյա Մհեր Պապեյանի միջև, որի ժամանակ Մ. Պապեյանը դանակի հարվածներ է հասցրել Էդվարդ Խաչատրյանին։

Փաստի առթիվ Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պապեյանն աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ում, Էդվարդ Խաչատրյանը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, Էդմոն Խաչատրյանն աշխատում է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես վարորդ-փրկարար, իսկ Էդիկ Խաչատրյանը գործազուրկ է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում