Ստամբուլ-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան


Ստամբուլ-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան
Սեպտեմբեր 22 13:10 2017

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 21-ին, ժամը 2.35-ին, Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը մայիսի 10-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքով: