Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը շնորհավորել են հայերին


Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը շնորհավորել են հայերին
Սեպտեմբեր 22 12:10 2017

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ Հայաստանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ: Նրանք Ինստագրամի իրենց էջերում գրառումներ են արել։

«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձն է: Շնորհավորում եմ ձեզ: Ուռաաա»,- գրել է Գարիկը:

«Այսօր վաղ առավոտյան ամուսնուս շնորհավորեցի Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ի դեմս նրա՝ ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որը 20 տարում ինձ համար հարազատ եւ մտերիմ է դարձել, շնորհավոր: Իմ երկրորդ Հայրենիքին բարգավաճում եւ խաղաղություն եմ մաղթում ու բարեկեցություն՝ յուրաքանչյուր ընտանիքին»,- գրել է Ժաննան: