1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կարապետյանի ակնկարը՝ 2018-ին ընդառաջ. նա տնտեսական համաժողով է կազմակերպում

Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կկազմակերպվի: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում մենք ներկայացրեցրինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստը, որ մենք ունենք, դա առավել հասանելի դարձնելու խնդիրն է: Այդ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- ասաց վարչապետը:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ: Դրանով պետք է նախատեսվի հանձնաժողովի կազմը՝ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլոտի նախարարների մասնակցությամբ: «Խոսքը հետևյալի մասին է՝ մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունի, համաշխարհային ճանաչում ստացած մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումներն ու պատկերացումները: Ինչպես նաև այդ հարթակում պետք է ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք և իրագործում ենք, որպեսզի կարողանանք ներկայացնել մեր պոտենցիալ գործընկերներին»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Armday.am

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին