Տավուշի մարզում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային, վերջինը հիվանդանոցում մահացել է


Տավուշի մարզում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային, վերջինը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբեր 22 11:59 2017

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Դավիթ Դարբինյանին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ծատուրյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, իսկ մահացած երեխան սովորում էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում