Վարչապետը հանձնարարեց ամփոփել հանձնարարականները


Վարչապետը հանձնարարեց ամփոփել հանձնարարականները
Սեպտեմբեր 22 11:30 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թվային օրակարգի մշակման վերաբերյալ հանձնարարական տվեց: «Մեկնարկել ենք թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները: Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը»,- իր խոսքում ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ստեղծման գործում ներառվել են տեղական և միջազգային լավագույն մասնագետները:

Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընացքում սերտ համագործակցել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ու թվային Հայաստան հիմնադրամների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալներն ու օժանդակությունը: Կարեն Կարապետյանն ասաց, որ որոշում կայացնելու համար պիտի անհրաժեշտ նյութն ունենան:

Իսկ մեկ այլ հանձնարարականով Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ մի շարք հանձնարարականներ է տվել, և քանի որ դրանք կարևոր են եղել, նա հանձնարարեց մեկ շաբաթվա մեջ ամփոփել ու ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի արդյունավետությունը և կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն: «Քանի որ հանձնարարել էինք ամփոփել 8 ամիսն ու մեկ տարվա աշխատանքը, այս հանձնարարականը ուղղում ենք նաև ՀՀ մարզպետներին հանրությանը ներկայացնել հաշվետվություն»:

Armday.am

 



loading...