Բենզեմա. Ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում


Բենզեմա. Ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում
Սեպտեմբեր 21 22:13 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ մինչև 2021 թվականը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը պայմանագիր երկարաձգելուց հետո կիսվել է իր տպավորություններով:

««Ռեալը» միշտ էլ ինձ համար ընտանիք է եղել: Մադրիդում ինձ աջակցել են բոլոր առումներով: Ես զգում եմ, որ այստեղ ինձ սիրում են: Ինձ դուր է գալիս «Ռեալի» ֆուտբոլիստը:

Իհարկե, ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: Այս ակումբն ինձ համար կլինի վերջինը»,- Բենզեմայի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: