Ինչու է հարկավոր գիշերը գուլպայի մեջ սոխ դնել


Ինչու է հարկավոր գիշերը գուլպայի մեջ սոխ դնել
Սեպտեմբեր 21 21:27 2017

Շատերը սոխ չեն սիրում, քանի որ այն արցունքաբեր է, սակայն այս բանջարեղենը աշխարհում ամենաօգտակարներից մեկն է և ունի բազմաթիվ առավելություններ:
Այն հարուստ է B6 վիտամինով, մանգանով, սննդային մանրաթելերով և մի շարք այլ օգտակար նյութերով, որոնք անչափ կարևոր են օրգանիզմի համար:


Սոխի օգտակար հատկությունները
· Այն հարուստ է ֆիտոքիմիական նյութերով և վիտամին C-ով, ինչի շնորհիվ բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:
· Իր բաղադրության մեջ պարունակվող քրոմի շնորհիվ այն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
· Օգտագործվում է վարակների բուժման ու բորբոքումներ մակարդակի նվազեցման համար:
· Շատ առողջարար է սրտի համար, քանի որ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:
· Սոխը պարունակում է մի հզոր միացություն՝ կվերցետին, որն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը:
· Սոխի հյութը մեղմացնում է մեղվի խայթածից առաջացած ցավն ու այրոցը:
· Այն մաքրում է օրգանիզմը ազատ ռադիկալներից՝ ինչով նվազեցնում է ստամոքսի խոցային հիվանդության առաջացման հավանականությունը:
· Այն օժտված է հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկություններով, ուստի ոչնչացնում է բակտերիաներն ու մանրէները:


Ինչու է հարկավոր գիշերը գուլպայի մեջ սոխ դնել
Բացի վերոնշյալ օգտակար հատկությունների, սոխը նաև հիանալի կերպով մաքրում է արյունը տոքսիններից: Այս բանջարեղենը մաքրում է նաև օդը, ուստի դրա օգնությամբ կարելի է ոչնչացնել բոլոր բակտերիաներն ու մանրէները:
Սոխի մեջ պարունակվող ֆոսֆորաթթուն ներթափանցում է արյան մեջ՝ մաքրելով այն և ոչնչացնելով բոլոր ախտածին բակտերիաներն ու մանրէները, որոնք կարող էին դառնալ գրիպի առաջացման պատճառ:
Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է նախապես կտրատված սոխը դնել ոտնաթաթերին: Ոտքերի այդ հատվածի վրա կան հատուկ ակտիվ կետեր, որոնք անմիջականորեն կապված են մարդու ներքին օրգանների հետ:
Այդ կետերի աշխատանքին չխանգարելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս շատ քայլել բոկոտն, քանի որ կոշիկները խաթարում են դրանց աշխատանքը:
Հարկավոր է կտրատել սոխը շերտերով, այնուհետև յուրաքանչյուր ոտնաթաթին մի մեծ կտոր սոխ դնել և ֆիքսել այն՝ հագնելով գուլպան: Այս պրոցեդուրան հարկավոր է անել քնելուց առաջ և թողնել ամբողջ գիշեր, որպեսզի այն ազդի:


Այս մեթոդի առավելությունները
· Իր հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկությունների շնորհիվ՝ սոխը ոչնչացնում է բակտերիաներն ու մանրէները:
· Իր բաղադրության մեջ պարունակվող ֆոսֆորական թթվի շնորհիվ, որը կլանվում է մաշկի միջոցով, սոխը մաքրում է արյունը:
· Այն նաև մաքրում է օդը: