1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց. գրականագետը՝ Անահիտ Բոստանջյանի մասին

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի մահվանը.

«Շշմելու էներգիա ուներ Անահիտ Բոստանջյանը. գրում էր, թարգմանում էր, կազմում էր, խմբագրում էր, Թիֆլիսում էր, Երևանում էր, ֆեյսբուքում էր, ու միշտ արձագանքում էր, կիսվում էր, ուրախանում էր, տխրում էր, գովում էր, քննադատում էր, բորբոքվում էր, հանդարտվում էր, Երևան գալուց՝ համարյա բոլորին հանդիպում էր, հանդիպելուց՝ խոսում էր, խոսում էր, պատմում էր ու պատմում, անընդհատ նոր մտքեր, ծրագրեր, սա անեմ, նա անեմ...

Ու պարտադիր լուսանկարվում էր, էդ լուսանկարներով ուրախանում էր, ու այդ ուրախությունը իր այս անսպասելի մահից հետո նաև մեր ուրախությունն է՝ Անահիտի հետ շատերս լուսանկար ունենք.... Հորդուն էր շատ, ու իր այս վերջին տարիների, հատկապես՝ արձակ թարգմանությունները իր էդ հորդուն տարերքի դրսևորումներն էին, ընտիր թարգմանություններ... Ու Անահիտի՝ այս հանկարծակի գնալն էլ իր ոճով է: Այս վերջին օրերին ֆեյսբուքում անընդհատ ներկայություն էր, գրում, գրում, վիճում էր... Եվ ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց... Խոնարհումս իր հիշատակին»,-գրել է նա:

Հիշեցնենք որ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի, լրագրող Անահիտ Բոստանջյանը մահացել է այս գիշեր՝ 68 տարեկան հասակում:

 

loading...
Մարտի 25-ի աստղագուշակ Ինչպե՞ս նեղացնել դեմքի ծակոտիները. 2 արդյունա... Ահա, թե ինչ է նշանակում կետ-ստորակետի տեսքով ... ԹԵՍՏ. Ընտրեք ծառը և իմացեք, թե ինչպիսին եք սի... Հրաշք բաղադրատոմս՝ մազերի արագ աճի համար․ ընդ... Ավստրալիայի ոստիկանության նախարարը ինքն իր մա... Իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից Մարմնի անցանկալի մազերից ազատվելու հեշտ տարբե... Ի՞նչ է պատմում Ձեր համբուրվելու ձևը Ձեր մասին Այս հանդիպումները պետք է գործունեության նոր ո... Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «... Լուկաշենկոն ԱՄՆ-ին և Գերմանիային մեղադրել է Բ... Առաքել Մովսիսյանի լիազորությունները կդադարեցն... Սպիտակի բնակիչը կորել է Վանաձորում Ուսումնասիրվել են ընտրախախտումների վերաբերյալ... Ալեքսանդր Բաբասյանի կինը չափազանց կարճ զգեստո... Կրասնոյարսկում հարբած կինը ծննդաբերել է փողոց... Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գ... Իրականություն և միֆ. հետաքրքիր փաստեր սուշիի ... ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան ... Կայա Խուրշուդյանի բնակարանում նոր բնակիչ է հա... Նիկոլայ Նիկիֆորովը կարևորում է ԵԱՏՄ-ում միասն... Արքայազն Չարլզն այցելել է լոնդոնյան ահաբեկչու... Ռոլ-սենդվիչներ.բաղադրատոմս Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դր...