«Եռանդ եմ մաղթում այն մայրերին, որոնք զսպելով կսկիծը՝ նորածին որդիներ լույս աշխարհ բերեցին». Ռուզաննա Խաչատրյան


«Եռանդ եմ մաղթում այն մայրերին, որոնք զսպելով կսկիծը՝ նորածին որդիներ լույս աշխարհ բերեցին». Ռուզաննա Խաչատրյան
Սեպտեմբեր 21 14:29 2017

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում Անկախության տոնի առթիվ գրել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձն է

Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմների առաջ․․․

Գրկում ու համբուրում եմ սահմանն անառիկ պահող զինվորների մայրերին և աղոթում բոլոր հերոսների ընտանիքների և զավակների համար։

Անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում այն մայրերին, որոնք, զսպելով դաժան ցավի կսկիծը, նորածին որդիներ լույս աշխարհ բերեցին․․․»: