Ովքեր էին ներկա Եռաբլուր պանթեոնում (լուսանկարներ)


Ովքեր էին ներկա Եռաբլուր պանթեոնում (լուսանկարներ)
Սեպտեմբեր 21 13:09 2017

Անկախության տոնի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին քաղաքական վերնախավը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին։

 «Եռաբլուրում» են եղել Հայաստանի եւ Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները, ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախարարներ, պաշտոնյաներ։

Նրանք ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։

Ավանդույթի համաձայն Սերժ Սարգյսյանն ու Բակո Սահակյանը չեն ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին: Արարողակարգին մասնակցելուց հետո նրանք անմիջապես հեռացել են պանթեոնից: 

 

 



loading...