Սերժ Սարգսյանը թիմի հետ պետք է հեռանա. Փոստանջյան (տեսանյութ)


Սերժ Սարգսյանը թիմի հետ պետք է հեռանա. Փոստանջյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 21 12:44 2017

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ կուսակիցների ուղեկցությամբ:

Փոստանջյանը հանդես եկավ ելույթով, ընթերցեց անկախության հռչակագրի իր տեքստը, հայտարարելով, որ պատրաստվում են համազգային ակցիաների: Փոստանջյանը տեղեկացրեց, որ սկսում են մարզային այցելություններ: Ըստ Փոստանջյանի` Սերժ Սարգսյանն ու իր թիմը պետք է օր առաջ հեռանան:

«Այն վերնախավը, որը գործել է այս տարիներին, երբեք չպետք է լինի այս կառավարման համակարգում։ Պետք է ապամոնտաժել այս ողջ համակարգը։

Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը այսօր գործող ապօրինի իշխանություններն են։ Մենք պետք է հրաժարվենք մեր ներքին թուրքից։ Մեր ներքին թուրքը Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ–ն եւ բոլոր նրանք, ովքեր վարում են այս հակահայկական քաղաքականությունը»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Մանրամասները՝ Armday.am-ի տեսանյութում: