Արամ Ա-ն՝ իշխանությունների մեղքերի մասին (տեսանյութ)


Արամ Ա-ն՝ իշխանությունների մեղքերի մասին (տեսանյութ)
Սեպտեմբեր 21 12:40 2017

«Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանն անցագիր չէ: Վայ մեզի, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին… Մի կողմեն բարեսիրական գործերով, մյուս կողմեն՝ «եկեք բիզնես արաք» ըսելով, որքան էլ գնահատելի ըլլան նման նախաձեռնություններն ու կոչերը, չենք կըրնա հզոր Հայաստան կերտել: Սփյուռքը պատահական ներդրումներեն անդին կոչված է լայնածավալ ծրագրերով մասնակից դառնալու, կշեշտեմ մասնակից դառնալու, Հայաստանի տնտեսության աճմանը: Սփյուռքի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը և Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը կենթադրեն սովորական ներդրումներեն անդին գործակցության դինամիկ մեխանիզմներու ստեղծում, համաշխարհայնացած տնտեսության ընձեռած լայն կարողություններու ճիշտ օգտագործում»:Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:

Այսօր Եռաբլուրում լրագրողները Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից հետաքրքրբեցին, թե ստեղծված իրավիճակի համար արդյո՞ք իշխանությունները մողավոր չեն: Արամ Ա կաթողիկոսը ի պատասխան կոչ արեց համայն հայությանը միասնաբար աշխատել հայրենիքի անկախության ամրապնդման համար: «Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ: Մեր եկեղեցին գնաց Սարդարապատ՝ կռվելու հանուն հավատի և հայրենիքի: Հետևաբար, եկեք մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք և բոլորս միասնաբար, տարբեր կերպ աշխատենք՝ հայրենիքի անկախության ամրապնդման համար»,- ասաց նա:

Այլ մանրամասներ՝ Armday.am-ի տեսանյութում: