Կրիմինալ Հայաստան. Գլխավոր դատախազը ՝ հանցագործությունների մասին (տեսանյութ)


Կրիմինալ Հայաստան. Գլխավոր դատախազը ՝ հանցագործությունների մասին (տեսանյութ)
Սեպտեմբեր 21 12:12 2017

Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որեւէ դեպք, որ անգործություն է կատարվել։ Այդ մասին այսօրԵռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

 Դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը պատասխանել է. «Նախ ես չէի ասի՝ մեծ թվով։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկսի նվազում կա։ Իսկ երեւույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից, բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- ասաց Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: