Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չի եղել. Կարապետյանը հերքում է (տեսանյութ)


Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չի եղել. Կարապետյանը հերքում է (տեսանյութ)
Սեպտեմբեր 21 11:48 2017

Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չի եղել: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Կարապետյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կարող էր դա լինել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանը տվեց եւ հրաժարվեց մանրամասնել, թե ում մտահղացումն է դա:

Փոխարենը Կարեն Կարապետյանն համբերատար լսեց ՀՀԿ տատիկի՝ ՀՀԿ-ականներին նվիրված ստեղծագործությունը: Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի՝ նշելով, որ հաշվետվությամբ հանդես կգա:

Մանրամասները՝ Armday.am-ի տեսանյութում: