Շումախերին բուժման համար կարող են տեղափոխել ԱՄՆ


Շումախերին բուժման համար կարող են տեղափոխել ԱՄՆ
Սեպտեմբեր 20 23:23 2017

Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին կարող են տեղափոխել ԱՄՆ վերականգնումն այնտեղ շարունակելու համար,- հաղորդում է «Bild»-ը:

Այս պահին 48-ամյա գերմանացին գտնվում է Շվեյցարիայում, որտեղ նրան հետևում է բժիշկների խումբ: Աղբյուրի համաձայն՝ նախկին ավտոարշավորդի կին Կորինան դիմել է ամերիկացի բժիշկների օգնությանը: Շումախերը կարող է տեղափոխվել Դալաս, որտեղ իր ընտանիքը մեծ ագարակ ունի և գտնվում է հայտնի բժշկի կլինիկան:

Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել 2013 թվականին դահուկով սահելիս ընկնելու պատճառով: