ՄՅՈւ-ին պետք է Պոգբայի խիզախությունը.Նևիլ


ՄՅՈւ-ին պետք է Պոգբայի խիզախությունը.Նևիլ
Սեպտեմբեր 20 21:25 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն անդրադարձել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայությանը:

«Պոգբան հսկայական կորուստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նա միշտ ցանկանում է ստանալ գնդակը և միշտ հավատում իր ուժերին, իսկ ցանկացած թիմ դրա կարիքն ունի: Եթե նույնիսկ նրա մոտ չի ստացվել, նա կրկին կփորձի:

Վերջին մեկ տարում նա արդարացրել է իր վրա ծախսած գումարի մի մասը և զգալիորեն ավելացրել է: Այս մրցաշրջանը Պոգբան հիանալի է սկսել:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է սովորի խաղալ առանց առաջատարների, քանի որ մրցաշրջանը երկար է, և վնասվածքներից խուսափել չի լինի»,- Նևիլի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: