Բենզեմայի հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո


Բենզեմայի հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո
Սեպտեմբեր 20 19:07 2017

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի նոր պայմանագրի մանրամասները:

Ինչպես տեղեկացնում է «BBC Sport»-ը, նոր պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Նրա աշխատավարձը գերազանցելու է 7.5 միլիոն եվրոն:

Պայմանագրում նշված է հրաժարագին: Ֆրանսիացու համար այն կազմում է մեկ միլիարդ եվրո:

Կողմերն արագորեն են համաձայնության եկել պայմանագիրը երկարաձգելու շուրջ: