Վաղը «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում կանցկացվի մարզական միջոցառում


Վաղը «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում կանցկացվի մարզական միջոցառում
Սեպտեմբեր 20 18:30 2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ից 13:00-ը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում («Ազատության» հրապարակ) և Հյուսիսային պողոտայում կազմակերպելու է մարզական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցելու են բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, թաեքվոնդո, թենիս, կարատե, կոխ, հեծանվային սպորտ, ակրոբատիկա, սամբո, սեղանի թենիս, վոլեյբոլ, սուսերամարտ, ուշու, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներ:

Նրանք հանդես են գալու ցուցադրական ելույթներով և երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայացնելու են այդ մարզաձևերի առանձնահատկությունները և առավելությունները:

Հրավիրում ենք մասնակցելու տոնական մարզական միջոցառմանը: