ՊՍԺ-ի նախագահը հերքում է. Նեյմարի և Կավանիի միջև կոնֆլիկտ չկա


ՊՍԺ-ի նախագահը հերքում է. Նեյմարի և Կավանիի միջև կոնֆլիկտ չկա
Սեպտեմբեր 19 22:34 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին հերքել է այն շշուկները, թե թիմի հարձակվողներ Էդինսոն Կավանիի և Նեյմարի միջև կոնֆլիկտ կա:

«Կոնֆլի՞կտ. նման բան չկա: Դա դուք՝ ԶԼՄ-ներդ եք խնդիրներ ստեղծել»,- Ալ Հելաիֆիի խոսքն է մեջբերում «RMC Sport»-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարի և Կավանիի միջև կոնֆլիկտն առաջացել էր Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոնի» (2:0) հետ կայացած խաղի ընթացքում:

Ֆուտբոլիստները չեն կարողացել համաձայնության գալ նշանակված 11 մետրանոցն իրացնելու հարցում: