Յուվենտուսի պաշտպանը բաց կթողնի 3-4 շաբաթ


Յուվենտուսի պաշտպանը բաց կթողնի 3-4 շաբաթ
Սեպտեմբեր 19 20:53 2017

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիա Դե Շիլյոն վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-ից 4 շաբաթ,- տեղեկացնում է «Football Italia»-ն:

24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել նախորդ շաբաթ, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մեկնարկային տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» (0:3) հետ խաղի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» էր տեղափոխվել «Միլանից»: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է մեկ խաղի:



loading...