Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Կավանիին


Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Կավանիին
Սեպտեմբեր 19 19:05 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև կոնֆլիկտը նոր զարգացում է ստացել:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Նեյմարն այլևս չի ցանկանում խաղալ ուրուգվայցու հետ նույն թիմում:

Ըստ շշուկների՝ բրազիլացին արդեն դիմել է փարիզյան ակումբի ղեկավարությանը՝ Կավանիի տրանսֆերը վաճառելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Նեյմարի և Կավանիի միջև կոնֆլիկտն առաջացել էր Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոնի» (2:0) հետ կայացած խաղի ընթացքում:

Ֆուտբոլիստները չեն կարողացել համաձայնության գալ նշանակված 11 մետրանոցն իրացնելու հարցում: