Լայպցիգի ֆուտբոլիստը ոտքով մրցակցի դեմքին հարվածելու համար որակազրկվել է 3 խաղով


Լայպցիգի ֆուտբոլիստը ոտքով մրցակցի դեմքին հարվածելու համար որակազրկվել է 3 խաղով
Սեպտեմբեր 18 22:03 2017

«Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան որակազրկվել է 3 խաղով,- տեղեկացնում է «DFB.de»-ն:

Ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» (2:2) հետ խաղի ընթացքում ոտքով հարվածել է մրցակցի դեմքին և հեռացվել խաղադաշտից:

Այսպիսով, Կեյտան բաց կթողնի «Աուգսբուրգի», «Այնթրախտի» և «Քյոլնի» հետ հանդիպումները: