Պիկեն հերքում է. ֆուտբոլիստը չի բաժանվել Շակիրայից


Պիկեն հերքում է. ֆուտբոլիստը չի բաժանվել Շակիրայից
Սեպտեմբեր 18 21:20 2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որով ապացուցում է, որ չի պատրաստվում բաժանվել իր կնոջից` կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրայից:

Լուսանկարը ստացել է հետևյալ գրառումը. «Կիրակի, ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ»:

Հիշեցնենք, որ վերջերս շշուկներ էին տարածվել, թե Շակիրան որոշել է բաժանվել Պիկեից` վերջինիս պարբերաբար դավաճանությունների պատճառով: