Մանչեսթեր Յունայթեդի սկաուտները հետևել են Ռոմայի կիսապաշտպանի խաղին


Մանչեսթեր Յունայթեդի սկաուտները հետևել են Ռոմայի կիսապաշտպանի խաղին
Սեպտեմբեր 18 19:38 2017

Իտալական «Ռոմայի» 29-ամյա կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը նախկինի պես հետաքրքիր է եվրոպական գրանդ ակումբների համար:

Բրիտանական «The Daily Star»-ը տեղեկացնում է, որ «Ռոմա»-«Աթլետիկո» հանդիպմանը ներկա է գտնվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի օգնականներից մեկը, ով հետևել է իտալական ակումբի կիսապաշտպանին:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը դիտարկում է Նայնգոլանի թեկնածությունը որպես թիմի 36-ամյա կիսապաշտպան Մայքլ Կերիկի փոխարինող:

Հիշեցնենք, որ վերջերս բելգիացին նոր պայմանագիր էր կնքել հռոմեական ակումբի հետ: