Կոալան 16 կմ ճանապարհ է անցել՝ կառչելով մեքենայի անիվի հետնամասից (լուսանկարներ)


Կոալան 16 կմ ճանապարհ է անցել՝ կառչելով մեքենայի անիվի հետնամասից (լուսանկարներ)
Սեպտեմբեր 18 12:21 2017

Ավստրալիայում փրկել են հնարամիտ կոալային, որը կառչելով ամենագնացի անիվի հետնամասի մետաղական հատվածից՝ անցել է 16 կմ տարածություն:

Ինչպես նշում է Reuters-ը, վարորդը կանգ է առել՝ լսելով կենդանու բարձր ճիչը: Արագ օգնության հասած փրկարարները կոալային դուրս հանելու համար ստիպված են եղել մեքենայից առանձնացնել անիվը:

Մի քանի օր անասնաբուժական կենտրոնում համապատասխան խնամք ստանալուց հետո կոալան կրկին վայրի բնության գիրկն է վերադարձել:

Մասնագետների խոսքով` կոալան կերակրող էգ է եղել, սակայն նրա ձագին չի հաջողվել գտնել: