8 նշան, որ տղամարդը դադարում է սիրել ձեզ


8 նշան, որ տղամարդը դադարում է սիրել ձեզ
Սեպտեմբեր 17 20:15 2017

Հավանաբար շատերը բաժանվելուց հետո մտածում են՝ որտեղ սխալվեցին, երբ եկավ պահը, որից հետո հետհաշվարկ սկսվեց: Սերը միանգամից չի մեռնում: Աստիճանաբար:
Ամեն հանդիմանության հետ, որը պարտադիր չէր արտահայտել, անտարբերության ամեն ժեստի հետ, ամեն ծաղրի հետ: Սովորության համաձայն ապրած ամեն րոպեի հետ:
8 նշան, որ տղամարդը դադարում է սիրել ձեզ:

1. Նա դադարում է խոսել
Հարաբերությունների սառելու վաղ նշաններից մեկը լռությունն է: Երբ նախաճաշին իրար ասելու բան չունեք: Այդ դեպքում շփումը ծանր բեռ է դառնում: Նա չի ուզում հավատալ նրան, ինչ կատարվում է իր հոգում, նրան հետաքրքիր չէ լսել կնոջ խնդիրների և գործերի մասին:
2. Նա դադարել է արարքներ գործել
Ցանկացած նորմալ տղամարդ երբ սիրում է կնոջը, աշխատում է տպավորել նրան՝ իրեն ջենտլմենի պես պահել, նրա համար հաճելի, սկզբունքորեն ինչ-որ բան անել:
3. Նա ձեզ համար ժամանակ չունի
Սիրելի կնոջ համար տղամարդը միշտ ժամանակ և ուժ ունենում է: Նույնիսկ եթե ուժասպառ է: Սերը հանուն ուրիշի ինչ-որ բան զոհաբերելու կարողությունն է:
4. Նա առանց պատճառի բռնկվում է
Տղամարդը չի կարող լրջորեն զայրանալ կնոջ վրա, ում սիրում է: Նա կարող է վիճել, բայց չի բղավի կամ անկեղծորեն զայրանա: Իսկ անթաքույց զայրույթը վատ նշան է:
5. Փակ դուռ
Եթե նախկինում նրա կյանքի դռները միշտ բաց էին, բայց հիմա նա նկատելի լարվածությամբ և չցանկանալով է ձեզ թողնում իր աշխարհ, ինչ-որ բան է թաքցնում, չի շփվում և իր մտքերի մասին բացահայտ չի խոսում: Պարտադիր չէ, որ դա դավաճանության նշան լինի, պարզապես նրա զգացմունքները փոխվել են, և նա այլևս բաց լինելու ցանկություն չունի:
6. Ֆիզիկական շփման պակաս
Կենակցել կարելի է նաև առանց սիրո: Բայց բացի սեքսից՝ կան շատ ավելի ինտիմ բաներ, որոնք առանձնակի թրթռուն վերաբերմունք են առաջացնում մարդու հանդեպ՝ համբույրներ, գրկախառնություններ, զվարճալի խաղեր կամ նուրբ գրկախառնություններ հրաժեշտի կամ հանդիպման ժամանակ: Նույնիսկ պարզ ժեստը՝ գլուխը նրա կրծքավանդակին դնելը նա կարող է ընկալել որպես օտար և անցանկալի մի բան:
7. Նա հեռանում է ձեր աշխարհից
Դուք կարող եք ուրախանալ կամ տխրել, բայց նա արդեն չի ուզում այդ հույզերը կիսել ձեզ հետ: Տղամարդը գնալով ավելի հաճախ է դիմում «դու քո կյանքն ունես, ես՝ իմ» սկզբունքին: Իսկ երկու կյանքերի բոլոր հատումները նրա համար ավելի ու ավելի են դժվարանում:
8. Նա դադարում է հոգ տանել
Հոգատարությունը գլխավոր բաներից է, որ տղամարդը նվիրում է սիրելի կնոջը: Այդ հոգատարությունը տարբեր կերպ կարող է արտահայտվել. ոմանք սովոր են առանց առիթի ծաղիկներ նվիրել, ոմանք ընթրիք են պատրաստում և հատակը լվանում: Ձեր տղամարդուն բնորոշ հոգատարության ցանկացած դրսևորման բացակայություն խոսում է զգացմունքների սառելու մասին: