ԹԵՍՏ. Այս հիանալի թեստը կբացահայտի, թե քանի գույն եք դուք կարողանում տեսնել


ԹԵՍՏ. Այս հիանալի թեստը կբացահայտի, թե քանի գույն եք դուք կարողանում տեսնել
Սեպտեմբեր 17 20:49 2017

Հայտնի է, որ մարդկանց՝ գունային սպեկտրը տեսնելու կարողությունները տարբերվում են: Սա պայմանավորված է մեր աչքերում գտնվող կոնուսային բջիջների քանակության տարբերությամբ: Այդ բջիջները աշխատում են որպես գունային ռեցեպտորներ, և դրանց քանակությունն է պայմանավորում, թե քանի գույն դուք կարող եք առանձնացնել:
Պրոֆեսոր Դիանա Դերվալը կազմել է մի պարզ թեստ, որը ստորև ներկայացնում ենք ձեզ: Ամեն ինչ շատ պարզ է. պարզապես նայե՛ք այս նկարին և հաշվեք, թե քանի գույն եք տեսնում:

Եթե դուք տեսնում եք...

20-ից պակաս գույն

Դուք դիխրոմատ եք։ Սա նշանակում է, որ դուք ունեք 2 տեսակի կոնուսային բջիջներ: Սակայն մի՛ հուսահատվեք: Հավանաբար դուք նախընտրում եք սև, մարմնագույն կամ էլ մուգ կապույտ գույնի հագուստ: Աշխարհի բնակչության 25%-ը դիխրոմատ է:
20-33 գույն

Դուք տրիխրոմատ եք, սա նշանակում է, որ դուք ունեք 3 տեսակի կոնուսային բջիջներ: Դուք ունակ եք ընկալելու մանուշակագույն, մուգ կապույտ, կանաչ և կարմիր գույները: Հիանալի է, աշխարհի բնակչության 50%-ը տրիխրոմատ է:
34-ից ավել գույն

Օհօ, դուք ունեք տետրախրոմատիկ տեսողություն: Մեղուների պես դուք ունեք 4 տեսակի կոնուսային բջիջներ և ունակ եք տեսնելու գունային սպեկտրի գույների մեծամասնությունը: Հավանաբար դուք չեք սիրում դեղին գույնը, և երևի թե ձեր զգեստապահարանում այդ գույնի կամ դրան մոտ գույնի ոչինչ չկա: Աշխարհի բանկչության միայն 25%-ն ունի նման տեսողություն: