6 փորձված ու արդյունավետ բաղադրատոմս՝ հերպեսը բուժելու համար


6 փորձված ու արդյունավետ բաղադրատոմս՝ հերպեսը բուժելու համար
Սեպտեմբեր 17 00:53 2017

Հերպեսը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ անհանգստացնում է գրեթե բոլորին: Նախ նկատվում է ուժեղ քոր, այնուհետև առաջանում են բշտիկներ ու վերք: Սովորաբար այն պայմանավորված է լնում վիրուսներով, ուստի չնայած հակավիրուսային մթերքին ու դեղամիջոցներին՝ դրանից կարելի է ազատվել նաև ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի միջոցով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն ազատվել հերպեսից:


1. Եռացնել 100 մլ ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ կերակրի սոդա, խառնել և վերցնել կրակից: Բամբակյա տամպոնը թրջել ստացված լուծույթի մեջ և օրական մի քանի անգամ կոմպրեսի տեսքով դնել ախտահարված շուրթին:
2. Աղը նույնպես կօգնի ազատվել հերպեսից: Պարզապես հարկավոր է մի փոքր աղ լցնել հերպեսի վրա: Որաշ ժամանակ անց աղը հարկավոր է լվանալ գոլ ջրով և կրկնել պրոցեդուրան օրական մի քանի անգամ:
3. ձվի կեղևի ներսի կողմում գտնվող բարակ թաղանթը հիանալի համաբորբոքային միջոց է: Կարելի է պարզապես առանձնացնել այն և դնել հիվանդ մաշկին:
4. Սխտորը հզոր հակավիրուսային միջոց է: Հարկավոր է սխտորի 2 պճեղը մանր կտրատել, խառնել 1 ճ.գ. թթվասերին ու 1 ճ.գ. մեղրին և ստացված հակահերպեսային քսուքը պարբերաբար օգտագործել՝ քսելով ախտահարված հատվածին:
5. Փշատերև ծառերի եթերայուղը կամ թեյի ծառի յուղը նույնպես կօգնեն ազատվել հերպխեսից: Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 2 ժամը մեկ մի քանի կաթիլ յուղ քսել հերպեսին: Այս մեթոդը կիրառելիս հնարավոր է՝ նկատվի մի փոքր ծակծկոց, սակայն այն շատ արդյունավետ է և կօգնի բուժել հերպեսն ընդամենը 2 օրում:
6. Ակնամոմը բուժում է վերքերը, ուստի կարող է կիրառվել նաև հերպեսի դեպքում: Հարկավոր է յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ հերպեսին ակնամոմ քսել, այնուհետև քսել երիցուկի կամ վաղենակի նրբաքսուք, որպեսզի վերքը չչորանա ու չկոշտանա:
Հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:



loading...