Սարկիսովի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ախտորոշվել


Սարկիսովի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ախտորոշվել
Սեպտեմբեր 15 12:20 2017

«Ենիսեյի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի մոտ ծնկի առջևի խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ախտորոշվել:

«Շուտ ապաքինվի'ր, Արթուր: Մենք սպասում ենք քո վերադարձին խաղադաշտ»,- գրել է «Ենիսեյի» մամուլի քարտուղարությունը «Вконтакте» սոցիալական կայքում:

Դեռևս չի հաղորդվում է, թե որքան ժամանակ կպահանջվի Սարկիսովից` վերականգնման համար:

Հիշեցնենք` Սարկիսովը վնասվածք է ստացել ՖԱԼ-ի 13-րդ տուրի` «Լուչ Էներգիայի» հետ խաղում: Սարկիսովը, որն այդ խաղում գոլի հեղինակ է դարձել, ծնկի վնասվածքի պատճառով 51-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը:

«Ենիսեյը» գլխավորում է ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակը` 13 միավոր վաստակելով 31 խաղում: Սարկիսովն ընթացիկ մրցաշրջանում ռուսական երկրորդ ուժեղագույն լիգայի 7 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ:



loading...