Ռեալի կիսապաշտպանը բաց կթողնի 2 ամիս


Ռեալի կիսապաշտպանը բաց կթողնի 2 ամիս
Սեպտեմբեր 14 20:38 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը բավականին լուրջ վնասվածք է ստացել ՉԼ-ի 2017/18թթ. խաղարկության խմբային փուլի` ԱՊՕԷԼ-ի հետ (3:0) կայացած խաղում:

Խորվաթը հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում ստիպված է եղել փոխարինվել:

Ըստ «Marca»-ի` Կովաչիչը վնասել է աջ ոտքի ջիլը և բաց կթողնի շուրջ 2 ամիս:

23-ամյա ֆուտբոլիստը խուսափել է ջլի կտրվածքից, հակառակ դեպքում նրան պետք է վիրահատեին:

Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը մասնակցել է 5 խաղի:



loading...