Մարսելոն երկարաձգել է Ռեալի հետ պայմանագիրը


Մարսելոն երկարաձգել է Ռեալի հետ պայմանագիրը
Սեպտեմբեր 14 19:45 2017

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ,- հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

«Արքայական ակումբը» հատուկ միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ ֆուտբոլիստը դրել է իր ստորագրությունը: Մարսելոյի նոր պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:

Հիշեցնենք, որ բրազիլացին «Ռեալում» է հանդես գալիս 2007 թվականից: