ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է 11 տեղով


ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է 11 տեղով
Սեպտեմբեր 14 16:37 2017

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:

Հայաստանի ընտրանին նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 83-րդ տեղը: Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին և Կոլումբիան:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր Ռումինիային՝ 0:1 և Դանիային՝ 1:4: