Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց. Հենրիխ Մխիթարյան


Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց. Հենրիխ Մխիթարյան
Սեպտեմբեր 14 11:45 2017

Hayzinvor.am-ը հարցազրույց է վերցրել «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Փառքը ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում՝ լավ կամ վատ: Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել այն մարդկանց համար, ովքեր ունեն Ձեր կարիքը:

-Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերը իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է:

-Ունե՞ք չիրականացած երազանքներ:

-Ես միշտ չիրականացած երազանքներ ունեմ, որովհետև հենց երազանքս իրականանում է, նույն պահին ծնվում է մեկ ուրիշը: Ես դրանց նպատակներ եմ կոչում, որովհետև ես պասիվ երազող չեմ, քո երազանքները ինքդ պիտի իրականացնես: Նպատակները մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն են: Եթե նպատակները չլինեն, մենք կանգ կառնենք:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենայուրահատուկ գոլը, ամենասիրելին…

-Անկասկած, դա «կարիճ» ոճով խփած գոլն է 2016թ. դեկտեմբերին: Գեղեցիկ էր, նուրբ, ճշգրիտ:

– Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:

-Հիմա ես ֆուտբոլային կուռք չունեմ, բայց եթե Դուք հարցնեիք, թե ո՞վ է եղել իմ ֆուտբոլային կուռքը պատանեկության տարիներին, ես կասեի՝ Զինեդին Զիդանը:

-Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:

– Ընտանիքիս, ընկերներիս հետ շփումը: Ես շատ ժամանակ եմ խլել նրանցից ու նվիրել ֆուտբոլին: Ավելի ճիշտ՝ ինքս ինձնից եմ խլել: Ու դա մեծ զոհողություն է:

-Դուք պարգևատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

– Անչափ հպարտանում եմ այդ շքանշանով: Այն, ինչ անում եմ, իմ կյանքն է, իմ առօրյան: Երբեք չեմ մտածել շքանշան ստանալու մասին: Ես անցնում եմ իմ ճանապարհը, և հայրենիքի անունն ու հայ ժողովրդի պատիվը բարձր պահելը իմ պարտականությունն է՝ որպես հայի:

– Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո Դուք բարձրացրիք Հայաստանի դրոշը: Ի՞նչ էր Ձեր ասելիքը:

– Ասելիքս այն էր, որ ես հայ եմ ու հպարտանում են դրանով:

-«Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ է սկսել Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը: Ու երեք խաղի ընթացքում Դուք հինգ գոլային փոխանցում եք արել: Մամուլը գրեց, որ այս ռեկորդը չէր կրկնվել ավելի քան 20 տարի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում