Սերենա Ուիլյամսը դստերն անվանել է ի պատիվ հայ ամուսնու


Սերենա Ուիլյամսը դստերն անվանել է ի պատիվ հայ ամուսնու
Սեպտեմբեր 13 22:44 2017

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և գործարար Ալեքսիսի Օհանյանի դստեր 1–ին լուսանկարը հայտնվել է սոցցանցերում։ Ուիլյամսն Instagram իր էջում գրել է, որ աղջկան ամուսնու պատվին կոչել է Ալեքսիս Օլիմպիա Օհանյան– կրտսեր։

 

«Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյան–կրտսերին։ Դուք կարող եք տեսնել նրա կենսագրության հրաշք կետերը»,– գրել է թենիսիստուհին` հղում տալով այն կետին, որտեղ տեղադրված է ամբողջ ինֆորմացիան`երեխայի նախածննդյան ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքներից մինչև նրա ծնունդ։

2017թ–ի սեպտեմբերի 2–ին ծնվեց բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դստրիկը։